Բագրատ Գալստանյանը հայտարարել է, որ ամռան այս օրերին գործը կվերջացնեն,
մարդիկ թեթևացած, սիրուն, սրտները հանգիստ կգնան հանգստանալու: Սակայն ակնհայտ է, որ
նրա շարժման շարքերը գնալով նվազում են: Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է ռեժիսոր,
Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն
Բաբայանի հետ։
«Ես կարծում եմ՝ մարդիկ իսկապես թեթև կգնան հանգստանալու։ Իրականում
կարծում եմ, որ այս շարժումը լուրջ ընկալում են միայն շարժման կողմնակիցները և շարժման
հակառակորդները։ Հանրության մեծամասնությունն իհարկե սրան շատ թեթև է նայում»,- ասաց
ռեժիսորը։
Նա նշեց, որ մի հետաքրքիր բան է նկատել, այն է՝ հայերս դժվարությամբ
ենք ընդունում փաստերը և ոչ թե փորձում ենք փաստն արձանագրել, այլ փորձում ենք ժխտել
փաստը, իսկ փաստը հետևյալն է. անկախ նրանից՝ ով ինչ կասի, այս շարժումը համաժողովրդական
չէ, սա փաստ է։
«Երկրորդը. անկախ նրանից՝ որ եկեղեցականն է կանգնած շարժման գլուխ,
և որքան հաճախակի է ասվում սիրո մասին, շարժումը լի է ատելությամբ. սա էլ է փաստ»,-
ընդգծեց Ռուբեն Բաբայանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան